Գերմանական BAADER բանկի մասնագետներն արժեթղթերով իրենց աշխատանքի փորձը կկիսեն հայ գործընկերների հետ

Գերմանական BAADER բանկի մասնագետներն արժեթղթերով իրենց աշխատանքի փորձը կկիսեն հայ գործընկերների հետ

PanARMENIAN.Net - 2011-ի փետրվարի 23-ին Պրոմեթեյ բանկում տեղի կունենա համաժողով բանկի գործընկեր` գերմանական առաջատար BAADER ներդրումային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովը նվիրված է Տոկոսային եկամտաբերությամբ արժեթղթերով գործառնությունների թեմային:

Համաժողովին հրավիրված են ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի Բանկերի Միության և բոլոր առևտրային բանկերի ղեկավարները: Ելույթ կունենան BAADER բանկի Տոկոսային կամտաբերությամբ արժեթղթերով գործառնությունների ստորաբաժանման ղեկավար` Միքայել Փուշմանը և Տոկոսային եկամտաբերությամբ արժեթղթերով գործառնությունների ստորաբաժանման վերլուծաբան ` Դավիթ Սապոնջյանը:

Համաժողովի ընթացքում պարոն Փուշմանը և պարոն Սապոնջյանը մասնակիցներին կծանոթացնեն BAADER բանկի պատմությանը և անցած ուղուն, կներկայացնեն բանկի կողմից մատուցվող ծառայություններն ու համագործակցության հնարավոր ուղղությունները, կպատասխանեն մասնակիցներին հետաքրքրող հարցերին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

BAADER բանկը համարվում է արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող Գերմանիայի առաջատար մասնագիտացված ընկերություններից մեկը: Ստանձնելով իր յուրահատուկ դերը որպես մասնագետ` բանկը յուրաքանչյուր օր իրականացնում է արժեթղթերի առք ու վաճառքի գործառնություններ Գերմանիայի հինգ հիմնական բորսաներում շրջանառվող շուրջ 340,000 արժեթղթերով: Բանկն ունի արժեթղթերի առք ու վաճառքի ավելի քան 25 տարվա փորձ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---