15 փետրվարի 2011 - 16:03 AMT
Հայաստանը շարունակում է բանակցել «Գազպրոմի» հետ գազի սակագների փոփոխման շուրջ

Հայաստանը շարունակում է բանակցել «Գազպրոմի» հետ գազի սակագների փոփոխման շուրջ, Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: «Բանակցությունները շարունակվում են, հույս կա, որ մինչև փետրվարի վերջ դրանք կավարտվեն, և կհայտարարվի, թե մեզ ինչ է սպասվում»,- ասել է նա: Այս համատեքստում նախարարը նշել է, որ բանակցությունները վարում են շատ «բարեկամական նոտայի» վրա, միևնույն ժամանակ կապույտ վառելիքի ռուսական մատակարարին հետաքրքրում է միայն փողը:

Դրա հետ մեկտեղ նախարարը գտնում է, որ Հայաստանում գազի վերջնական սպառողների համար ԱԱՀ վերացումը միայն ժամանակավոր, բայց ոչ արդյունավետ լուծում է գազի գնաճի զսպման համար: