15 փետրվարի 2011 - 16:21 AMT
Հայաստանը պետք է պատրաստ լինի էներգակիրների համաշխարհային շուկայում ցանկացած ցնցումների, հայտարարել է Արմեն Մովսիսյանը

Հայաստանը պետք է պատրաստ լինի էներգակիրների համաշխարհային շուկայում ցանկացած ցնցումների, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով, ամբողջ աշխարհում էներգակիրների գնաճի միտումը փաստ է, որը, անխոս, կանդրադառնա նաև Հայաստանի վրա: Այս կապակցությամբ Արմեն Մովսիսյանը նշել է, որ Հայաստանը, որը չունի սեփական էներգակիրներ, չի կարող լիովին ապահովել իր ներքին պահանջարկը միայն հիդրոէներգետիկայի հաշվին (20-25%): «Էներգակիրների ներկրման խնդիրը մեզ համար արդիական է, բնական է, որ համաշխարհային գների բարձրացումը կանդրադառնա Հայաստանի վրա, իսկ թե ինչ չափով, կախված կլինի այն բանից, թե որքանով կբարձրանա էներգակիրների գինը համաշխարհային շուկայում»,- նշել է նա: