15 փետրվարի 2011 - 17:08 AMT
Ազգային ժողովում քննարկել են «Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունները

Ազգային ժողովում քննարկել են «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Լսումները կազմակերպել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Ինչպես նշել է հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը, այսօր Հայաստանի տարածքում կա 600 հանքավայր, առաջարկված օրենսդրական փաթեթը կօգնի կանոնակարգել այդ ոլորտում առկա խնդիրները: ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը նշեց, որ «Ընդեքրի մասին օրենսգրքում» նախատեսված փոփոխությունները սահմանում են ընդերքի շահագործման սկզբունքներն ու մեխանիզմները, կանոնակարգում են շրջակա միջավայրի պահպանությանն ու պետության ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը: