Առաջին անգամ Հայաստան կայցելի Չինաստանի ԱԳ նախարարը

Առաջին անգամ Հայաստան կայցելի Չինաստանի ԱԳ նախարարը

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-17-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կալցելի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Յան Ձիեչին:

Այցի ընթացքում նախատեսված են Յան Ձիեչիի հանդիպումները Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Չինաստանի արտգործնախարարը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Հայաստանի անկախությունից ի վեր Չինաստանի արտգործնախարարի այցը Հայաստան ՉԺՀ նման կարգի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցելությունն է, որի ընթացքում նախատեսվում է քննարկել վերջին շրջանում ակտիվ զարգացում ապրող հայ-չինական փոխհարաբերությունների առավել ամրապնդման ու ընդլայնմանն առնչվող հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---