Թուրք իրավապաշտպանը Հայաստանում պարգևատրվել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցելու համար

Թուրք իրավապաշտպանը Հայաստանում պարգևատրվել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցելու համար

PanARMENIAN.Net - Այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, լիովին համընկնում է «ցեղասպանություն» տերմինի սահմանման հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց թուրք հրատարակող, իրավապաշտպան Ռագիփ Զարաքօղլուն:Նրա խոսքով` անձամբ իր մոտ Հայոց ցեղասպանության փաստը կասկած չի հարուցում:

Ռագիփ Զարաքօղլուն հաղորդեց, որ Երևանում ինքն առաջին հայ տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվան մեդալի է արժանացել Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցելու համար: Ինչպես նշեց թուրք իրավապաշտպանը, իր համար դա մեծ պատիվ և խթան է Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքը շարունակելու համար:

Խոսելով Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի մասին` Զարաքօղլուն հայտնեց, որ մարդու իրավունքներն այդ երկրում սերտ կապված են Հայոց ցեղասպանության հարցի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---