15 փետրվարի 2011 - 18:37 AMT
Թուրք ազգայնականները հայկական եկեղեցիներից անցել են կաթոլիկ եկեղեցիներին

Թուրքիայի ոստիկանությունը հետաքննում է Տրաբզոնում Աստվածամոր կաթոլիկ եկեղեցու վրա խաչի տեղադրման դեմ բողոքողների գործը: Մեղադրյալները «Մոլոտովի կոկտեյլ են» նետել եկեղեցու վրա և եկեղեցու առաջնորդին սպառնացել են հաշվեհարդարով: «Հանեք խաչը եկեղեցուց կամ մենք ինքներս դա կանենք»,-ասել են նրանք, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 1-ին, գրում է թուրքական «Վաթան» թերթը:

Եկեղեցու նախկին առաջնորդ Անդրեա Սանտորոն սպանվել է 2006թ. 16-ամյա թուրք երիտասարդի ձեռքով: 2007թ. Մալաթիայում սպանվեցին Գերմանիայից ժամանած քրիստոնեկան առաքելության անդամներ և քրիստոնեական գրականություն հրատարակող երկու թուրքեր: