15 փետրվարի 2011 - 18:51 AMT
Դեթրոյթում հայ բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակին նվիրված երեկո կայացավ

Դեթրոյթում (ԱՄՆ)` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Ալեք և Մարի Մանուկյանների անվան ուսումնարանի դահլիճում հայ բանաստեղծ Պարույր Սևակի մահվան քառասուներորդ տարելիցին նվիրված գրական երեկո կայացավ:

Սուրբ Վարդան Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Անտոն Ադամյանը պատմեց բանաստեղծի կյանքի և ստեղծագործության մասին: Երեկոն վարում էր «Էվեյն» համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Տիգրան Թումաջյանը, որը հակիրճ պատմեց Ադամյանին համայնքի կյանքի և գործունեության մասին: Դրանից հետո բեմ հրավիրվեց ասմունքող Անահիտ Թումաջյանը, որը հատված կարդաց Պարույր Սևակի` մայրերին նվիրված բանաստեղծությունից: Մի փոքր պատմելով Պարույր Սևակի մասին` դասախոսը կենտրոնացավ նրա ստեղծագործության վրա, հաղորդում է «Երկրամասը»: