15 փետրվարի 2011 - 19:46 AMT
Գագիկ Հարությունյան. Ղարաբաղում պատերազմի վտանգն այնքան մոտ չէ, որքան անցյալ տարի

«Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգն անցյալ տարվա համեմատ նվազել է»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Նորավանք» գիտա-կրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը: Նրա խոսքով` դրան նպաստել են Հայաստանի դիվանագիտական ջանքերը, մասնավորապես 2010 թվականի ռուս-հայկական համաձայնագրերը և Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ Հայաստանի իշխանությունների դրսևորած քաղաքական կամքը:

Ընդ որում, Հարությունյանը նկատել է նաև, որ ոչ ոք չի կարող հաստատ ասել, թե արդյոք պատերազմ կլինի: Նա նշել է, որ որոշ շրջաններում կողմերի դիրքերը միմյանցից 30 մետր հեռավորության վրա են գտնվում, և այժմ հակամարտող կողմերի միջև «խրամատային պատերազմ» է ընթանում: