Մահմուդ Ահմադինեժադը Գյուլին թույլ չի տվել հանդիպել ցուցարարների հետ

Մահմուդ Ահմադինեժադը Գյուլին թույլ չի տվել հանդիպել ցուցարարների հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որն այցով գտնվում է Իրանում, ցանկություն է հայտնել խոսելու Թեհրանի փողոցներ դուրս եկած ցուցարարների հետ, սակայն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանդես է եկել Գյուլի նախաձեռնության դեմ, հաղորդում է իսրայելյան Debka կայքը:

«Իրանի ընդդիմադիրները, որոնք դուրս են եկել Թեհրանի փողոցները, Աբդուլլահ Գյուլին հրավիրել են մասնակցելու իրենց ցույցերին: Թուրքիայի նախագահը, չմերժելով հրավերը, ցանկացել է մոտենալ և ողջունել ցուցարարներին, ինչի պատճառով Իրանի անվտանգության աշխատակիցները Գյուլի թիկնապահությանը խնդրել են համապատասխան միջոցներ ձեռնարկել: Սակայն Ահմադինեժադն անվտանգության աշխատակիցներին հանձնարարել է թույլ չտալ Գյուլին մոտենալ ընդդիմադիրներին, ինչը Թեհրանի ու Անկարայի միջև դիվանագիտական ճգնաժամի պատճառ է դարձել»,- գրում է Debka-ն: Գյուլի և Ահմադինեժադի միջև լարվածությունը շարունակվել է նաև նրանց համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Ահմադինեժադի միջամտության արդյունքում Գյուլը ստիպված է եղել հրաժարվել իրանյան ցուցարարների հետ հանդիպումից: Կցկտուր է ստացվել նաև համատեղ մամլո ասուլիսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---