16 փետրվարի 2011 - 12:35 AMT
Փետրվարի 16-ին ավարտվել է «Աերոֆլոտ օփըն» շախմատի փառատոնը

Փետրվարի 16-ին Մոսկվայի «Իզմայլովո» հյուրանոցային համալիրում կանցնի է «Աերոֆլոտ օփըն» շախմատի փառատոնի վերջին՝ 9-րդ տուրը: A մրցաշարի 8 տուրերից հետո հայ գրոսմայստերները ունեն հետևյալ արդյունքները՝ Տիգրան Պետրոսյանը 5 միավորով 11-րդ տեղում է, Սերգեյ Մովսիսյանը 4,5 միավորով 26-րդ տեղում է, Ավետիք Գրիգորյանը 4 միավորով 38-րդ տեղում է, իսկ Գրիգոր Սևակ Մխիթարյանը 67-րդ տեղում է 3 միավորով:

Երկու շախմատիստներ Լե Կուանգ Լիեմը (Վիետնամ) և Իվան Չեպարինովը (Բուլղարիա) ունեն 6-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Վերջին տուրում Պետրոսյանը հանդիպել է Բորիս Գրաչովի հետ (ՌԴ), Մովսիսյանը՝ Իգոր Լիսիի հետ (ՌԴ), Գրիգորյանը՝ Մարկուս Ռագգերի հետ (Ավստրիա), իսկ Մխիթարյանը՝ Սանդրո Մարեկոյի հետ (Արգենտինա):

Փառատոնի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 125 հազար եվրո: Գլխավոր մրցաշարի հաղթողը իրավունք կստանա մասնակցելու Դորտմունդի շրջանակային մրցաշարին: