Մհեր Բաղդասարյան. Իրանը միակ երկիրն է, որի համար ձեռնատու է Լեռնային Ղարաբաղի ստատուս-կվոն

Մհեր Բաղդասարյան. Իրանը միակ երկիրն է, որի համար ձեռնատու է Լեռնային Ղարաբաղի ստատուս-կվոն

PanARMENIAN.Net - Իրանը միակ երկիրն է տարածաշրջանում, որի համար ձեռնատու է Լեռնային Ղարաբաղի ստատուս-կվոն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի աշխատակից, իրանագետ Մհեր Բաղդասարյանը: Ըստ նրա, դա բացատրվում է նրանով, որ Ադրբեջանը անբարյացակամ քաղաքականություն է վարում Իրանի հետ և հավակնում է Իրանի հողերին (Հարավային Ադրբեջան):

Բաղդասարյանը նշել է նաև, որ Ադրբեջանին դուր չի գալիս Իրանի տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ և հայկական համայնքի արտոնություններն Իրանում, որից զուրկ է ադրբեջանական համայնքը: Նա նշել է, որ Իրանի հայ համայնքի արտոնությունները բացատրվում են նրանով, որ Իրանում չկա ազգային փոքրամասնություն հասկացություն, այլ կա «կրոնական փոքրամասնություն»:

Արդեն որերորդ շաբաթն է ադրբեջանցիները «ահազանգում են» Հայաստանի ու Իրանի զարգացող հարաբերությունների մասին: Պարբերաբար Բաքվում և Անկարայում հակաիրանական ցույցեր են տեղի ունենում, որոնց նպատակն է ստիպել Թեհրանին երես թեքել Երևանից: Ենթադրություններ են հնչում, որ Իրանի դեմ բոլոր ակցիաները բացատրվում են Բաքվի մտավախություններով: Ադրբեջանում աճում է իսլամի ազդեցությունը, Բաքվում վախենում են, որ Իրանը կարող է առաջիկայում իսլամական հեղափոխություն հրահրել Ադրբեջանում:

Մինչդեռ, Իրանի նախագահ Ահմադինեժադը մտադիր է այցելել Երևան: Ի պատասխան ՀՀ նախագահը կայցելի Իրան, որտեղ Սերժ Սարգսյանը կմասնակցի Նովրուզին նվիրված միջոցառումներին: Ակնկալվում են նաև խորհրդարանների խոսնակների և այլ պաշտոնյաների փոխադարձ այցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---