Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկել են միասնական մաքսային ծառայություն ստեղծելու հարցը

Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկել են միասնական մաքսային ծառայություն ստեղծելու հարցը

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի Երևան կատարած այցի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-վրացական մաքսային ծառայություն ստեղծելու հարցը: Ինչպես ասել է մամլո ասուլիսում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, 2011-ի սկզբից հայ-վրացական սահմանում դժվարություններ են առաջացել` կապված երկու երկրների օրենսդրությունների փոփոխությունների հետ: Այսպես, հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել օրենք, որը նախատեսում է լրացուցիչ վճարումներ բեռնատար ավտոմեքենաների համար:

«Մենք պայմանավորվել ենք Վրաստանի վարչապետի հետ այդ միջոցառումները կազմակերպել այնպես, որպեսզի մեր քաղաքացիների համար բոլոր անհարմարությունները նվազագույնի հասցվեն»,- ասել է ՀՀ վարչապետը: Կողմերը պայմանավորվածության են հանգել հավասարություն պահպանելու հարցում, կապված ֆինանսական ծախսերի հետ, և հանձնարարել են նախարարներին պատրաստել համապատասխան առաջարկներ: Ինչպես հաղորդել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին, սահմանների ընդհանուր կառավարման մասին քաղաքական համաձայնություն արդեն ձեռք է բերվել, և այդ հարցերով զբաղվում են աշխատանքային խմբերը: Նա նաև նշել է, որ Վրաստանը և Թուրքիան ձեռնամուխ են եղել սահմանի ընդհանուր կառավարման 2010-ի հուլիսի 1-ից, և հույս հայտնել, որ այդ հարցը լուծվելու է նաև Հայաստանի հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---