Իսրայելը կարող է «վրեժխնդիր լինել» Ադրբեջանից՝ ճանաչելո՞վ Ղարաբաղի անկախությունը

Իսրայելը կարող է «վրեժխնդիր լինել» Ադրբեջանից՝ ճանաչելո՞վ Ղարաբաղի անկախությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը կարող է փչացնել իր հարաբերություններն Իսրայելի հետ: Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել «Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ և Պաղեստինի Պետության ԱԳՆ-ի միջև Ադրբեջանի Հանրապետությունում Պաղեստինի պետության դեսպանատան գործունեությանը նյութատեխնիկական աջակցության մասին համաձայնագրի» հաստատման վերաբերյալ:

Այս փաստը չի վրիպել Իսրայելի ուշադրությունից, քանի որ փաստաթղթերում օգտագործվել է «Պաղեստինի Պետություն» արտահայտությունը, «Պաղեստինի» փոխարեն, ավելի վաղ պաշտոնական Բաքուն կողմ է հանդես եկել Պաղեստինի պետության ստեղծմանը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով: Ադրբեջանի քաղաքական շրջանակներում արդեն ասում են, որ Իսրայելը զգուշացրել է, որ եթե Բաքուն չվերանայի իր քաղաքականությունը Պաղեստինի հարցում, Երուսաղեմը կպատասխանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմամբ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---