Արա Նռանյան. Հայաստանի և Իրանի լավ հարաբերություններն այլընտրանք չունեն

Արա Նռանյան. Հայաստանի և Իրանի լավ հարաբերություններն այլընտրանք չունեն

PanARMENIAN.Net - Հայաստան-Իրան հարաբերություններն այնքան խորն են, որ ոչինչ չի կարող ազդել այդ հարաբերությունների վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ՀՅ Դաշնակցություն խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը: Նրա խոսքով` հայ-իրանական հարաբերությունների վրա կարող է ազդել միայն Հայաստանի ոչ արդյունավետ արտաքին քաղաքականությունը: «Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները գիտակցում են Իրանի հետ հարաբերությունների ռազմավարական կարևորությունը»,- ընդգծեց նա: Նռանյանն ավելացրել է, որ դա հասկանում են նաև Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառման կողմնակիցները:

Որպես հայ-իրանական հարաբերությունների կարևորության օրինակ Նռանյանը նշեց երկու երկրների միջև նավթատարի կառուցումը, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Նրա խոսքով` առաջին փուլում Հայաստանը պատրաստի մթերք կստանա Իրանից, իսկ հետագայում ծրագրվում է Հայաստանում կառուցել վերամշակման ձեռնարկություն (ՆՎԳ), որը կկարողանա ոչ միայն ամբողջությամբ բավարարել Հայաստանի պահանջները, այլև պայմաններ ստեղծել արտահանման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---