17 փետրվարի 2011 - 13:08 AMT
Անդրե Դիրելը կարողացել է վերականգնվել նյարդային խնդիրներից հետո, որ առաջացել էին Աբրահամի հետ մենամարտում

Բժիշկներն ամերիկացի բռնցքամարտիկ Անդրե Դիրելին թույլ են տվել շարունակել մարզական կարիերան, նա մտադիր է ռինգ վերադառնալ առաջիկա 4 ամսում, հայտնում է allboxing.ru-ն:

Անցյալ տարի Super Six-ի շրջանակներում Արթուր Աբրահամի հետ մենամարտում 11-րդ ռաունդում Դիրելը վայր ընկավ հայ բռնցքամարտիկի հարվածից, հետո հաջորդեց Աբրահամի ծանր հարվածն աջից, որից հետո ամերիկացին մեջքի վրա ընկավ և կարողացավ բարձրանալ միայն մի քանի րոպե անց՝ բժիշկների օգնությամբ: Աբրահամը որակազրկվեց և հաղթանակը շնորհվեց Դիրելին:

Այնուհետև բռնցքամարտիկը հայտարարեց, որ նյարդային խնդիրներ ունի ու լքեց մրցաշարը, այժմ բժիշկները թույլ են տվել նրան ռինգ դուրս գալ և նա հուսով է որ արդեն տարեվերջին կկարողանան հանդիպել Լուչան Բուտեի հետ: