Մոսկվայում 23-ամյա հայաստանցի երիտասարդ է սպանվել

PanARMENIAN.Net - Նախօրեին Մոսկվայում սպանվել է 23-ամյա հայաստանցի մի ուսանող: Նրա դին հայտնաբերվել է Ստարի Գայ փողոցի թիվ 6 տան մոտ տեղի ժամանակով 19:00-19.30-ի միջև: Երիտասարդի մահվան պատճառ են հանդիսացել դանակով հասցված վերքերը:

Սպանվածը բնակվում էր սպանության վայրից ոչ հեռու, վարձակալությամբ և սովորում էր Մոսկվայի բուհերից մեկում: Հարուցվել է քրեական գործ: Սպանության հանգամանքները պարզվում են, հայտնում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---