17 փետրվարի 2011 - 14:42 AMT
Թուրքիան չի կարող բարեկամ երկիր ու գործընկեր լինել Հայաստանի համար, գտնում է փորձագետը

Թուրքիան չի կարող բարեկամ երկիր ու կառուցողական գործընկեր լինել Հայաստանի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Մեկնաբանելով այն հաղորդագրությունները, թե Թուրքիայի նախագահը մտադիր է աջակցություն խնդրել Հայաստանից ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ընտրություններում իր թեկնածուի համար, փորձագետը հայտարարել է, որ Անկարայի քաղաքականությունը Հայաստանի հարցում միշտ երկերեսանի է եղել: «Հենց նման քայլերով է Թուրքիայի ղեկավարությունը քաոս առաջացնում և տպավորություն ստեղծում, թե Թուրքիան ամեն կերպ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Սակայն, այն երկրների մոտ, որոնք ներկա էին Ցյուրիխում Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, արդեն իսկ բացասական վերաբերմունքն է ձևավորվել Թուրքիայի հանդեպ՝ գործընթացը ձախողելու համար: