Թուրքիայի իշխանությունները քանդում են «Նիշանյանների տունը»

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Իզմիրի մի շարք շինություններ ապօրինի են ճանաչվել ու այսօրվանից քանդման ենթակա են: Այդ ցուցակում է նաև հայտնի լրագրող և լեզվաբան, Taraf թերթի խմբագիր Սևան Նիշանյանին պատկանող 16 շինությունները, որոնք հյուրանոցային ծառայություններ են մատուցում և հայտնի են որպես «Նիշանյանների տուն»:

Նիշանյանի միջոցներով 27 տարվա ընթացքում կառուցված հյուրանոցային համալիրը պետք է ապամոնտաժվի 3 շաբաթում: Նիշանյանը դեմ է հանդես եկել այդ որոշմանը և հայտարարել է. « Ինչ-որ բան քանդելուց առաջ, նրանք պետք է սկզբից ինձ սպանեն: Եթե նրանք արյան ծարավ են, ապա արյուն կհեղվի»,-գրում է «Միլիեթը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---