17 փետրվարի 2011 - 16:03 AMT
Էդգար Փիրումյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար

Էդգար Փիրումյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար: Այդ մասին փետրվարի 17-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նրան նոր պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ: