17 փետրվարի 2011 - 16:08 AMT
«Բարգավաճ Հայաստանը» կսատարի Սերժ Սարգսյանին 2013թ. նախագահական ընտրություններում

«Բարգավաճ Հայաստանը» կսատարի Սերժ Սարգսյանին 2013թ. նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտարարել է լրագրողներին կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Աժ-ում խմբակցության նիստից հետո: Նա հավելել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցությունը նախագահական ընտրությունների կգնա միասնական թեկնածուով՝ սատարելով գործող նախագահի թեկնածությանը: «Երկրի առջև բազում խնդիրներ են ծառացած. տնտեսական, ֆինանսական, քաղաքական և ՀՀ նախագահը, բանակցելով այդ հարցերի շուրջ Աստանայում, Մոսկվայում, ԱՄՆ-ում պետք է զգա իր ուժը»,-հայտարարել է Ծառուկյանը: Ըստ նրա, դրանով է պայմանավորված ի դեմս գործող նախագահի միասնական թեկնածուով ընտրությունների գնալու կուսակցության որոշումը: