17 փետրվարի 2011 - 17:01 AMT
ՀԿԵՈւ-ն բարձրացնում է գնացքների երթևեկության անվտանգությունը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տվյալների համաձայն, 2010-ին արձանագրվել է խոտանի քանակի զգալի նվազում` 2009-ի համեմատ պակասելով 37.3 տոկոսով: Դա հնարավոր է դարձել երկաթուղում ժամանակակից տեխնոլոգիաների, տեխնիկական միջոցների արդիականացման, կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման, կադրերի որակավորման և պրոֆեսիոնալիզմի բարձրացման շնորհիվ:

Գնացքների անվտանգության ապահովման մեջ ունեցած ավանդի համար ՀԿԵՈւ-ն պարգևատրել է 196 երկաթուղայիններիի` փականագործներ, վարպետներ, մեքենավարներ և այլն: Դրամական պարգևների չափը կազմել է 40 հազար դրամ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: