Իրանում հեղափոխության փորձը ձախողվեց, գտնում է հայ փորձագետը

Իրանում հեղափոխության փորձը ձախողվեց, գտնում է հայ փորձագետը

PanARMENIAN.Net - «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանի կարծիքով, Թունիսի և Եգիպտոսի նմանությամբ Իրանում հեղափոխություն հրահրելու փորձը ձախողվեց: Նա հավելել է, որ Իրանում ընդդիմության ելույթների նպատակը հանրության համախմբումն էր 2012 խորհրդարանական ընտրություններից առաջ:

Սարուխանյանը նշել է նաև, որ իշխանափոխությունն Իրանում շահավետ է ԱՄՆ-ին ու Արևմուտքին, սակայն ընդվզումն երկրում պայմանավորված է հասարակական դժգոհությամբ և բողոքների ետևում հին իշխանական վերնախավն է:

Սարուխանյանն ասել է նաև, որ նույնիսկ եթե ընդդիմությանը հաջողվի իշխանության գլուխ գալ, դա հազիվ թե անդրադառնա հայ-իրանական հարաբերությունների վրա: Ըստ նրա, միակ սպառնալիքը Իրանում իրավիճակի լիակատար ապակայունացումը կլինի, ինչը բացասաբար կանդրադառնա ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի վրա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---