17 փետրվարի 2011 - 17:08 AMT
Հայաստանի Կենտրոնական բանկն ավետարանական տեսարաններով 4 արծաթե հուշադրամ է թողարկել

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչությունում» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է չորս արծաթե հուշադրամ: Թողարկվել են «Ավետում», «Մոգերի երկրպագություն», «Համբարձում» և «Մուտք Երուսաղեմ» հուշադրամները, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապի ծառայությունը:

Յուրաքանչյուր տեսակից թողարկվել է 6 հազար օրինակ` 1000 դրամ անվանական արժեքով: Դրամները պատրաստված են 999-րդ հարգի արծաթից, չափսը` 32 x 32 մմ, զանգվածը 31,1 գրամ:

Յուրաքանչյուր հուշադրամը հայկական մանրանկարչության մեջ խորհրդանշում է ավետարանական տեսարաններից մեկը: Առաջին երեք դրամները հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում: Ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը: