17 փետրվարի 2011 - 17:38 AMT
Հայաստանում աշխատում են տեսարժան վայրերի աուդիոշրջագայություններ ստեղծելու վրա

«Հայաստանի հուշարձանների հետ ծանոթանալու նախագիծը» (ԱՄԱՓ) աշխատում է Հայաստանի տեսարժան վայրերի աուդիոտուրեր ստեղծելու վրա: Ինչպես ասել է կազմակերպության տնօրեն Ռիչարդ Նայը, նախագծի փորձնական մասի շրջանակներում արդեն կազմվել են հնգալեզու աուդիոտուրեր, որոնք կարելի է լսել բջջային հեռախոսների օգնությամբ: Ինչպես ասել է կազմակերպության մամլո քարտուղար Քրիստինե Բեսալյանը, արդեն պատրաստ են Գառնիի, Գեղարդի, Ագարակի, Աղձքի և Երևանի մասին պատմող աուդիոտուրերը: «Աուդիոտուրին միանալու համար անհրաժեշտ է հավաքել միայն տեղեկատվական վահանակի վրա տեղադրված համարը»,- ասել է նա: Միաժամանակ, դեռ հայտնի չէ ծառայությունը շահագործման հանձնելու ստույգ ամսաթիվը: Կազմակերպությունը բանակցություններ է վարում շահագրգիռ կազմակերպությունների հետ: Ծառայություն կարող է տրամադրել Հայաստանի երեք օպերատորներից յուրաքանչյուրը: Ինչպես նշել է Բեսալյանը, նախատեսվում է, որ այդ ծառայությունը պետք է շահութաբեր նախագիծ դառնա և նվազեցնի ԱՄԱՓ կախվածությունը դոնորներից: