17 փետրվարի 2011 - 20:59 AMT
ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է առկա մարտահրավերներին դիմակայելու մեթոդները

Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Նիստում քննության են առնվել ներկա և հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համակարգային կարողությունները, դրանց ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի արդյունավետության բարձրացման հարցեր: