ՉԺՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը17 փետրվարի 2011 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Ձիեչիին: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու պետությունների միջև բարձր մակարդակի վրա իրականացող փոխայցելություններին, ինչպես նաև շարունակ սերտացող մշակութային և տնտեսական գործակցությանըª ի բարօրություն երկու ժողովուրդների: Վեհափառ Հայրապետը խոսեց նաև հայ և չին ժողովուրդների պատմական կապերի մասին` կարևոր նկատելով ներկայիս ժամանակներում ժողովուրդների բարեկամության ամրապնդումը և հետևողական զարգացումը համընդհանուր մարտահրավերների հաղթահարման համար: Չինաստանի արտաքին գործերի նախարարն իր հերթին ուրախություն հայտնեց Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն այցելելու և հայկական բազմադարյա մշակույթը ճանաչելու հնարավորության առիթով, ապա ներկայացրեց երկու պետությունների ներկայիս փոխհարաբերությունները և շահեկան համագործակցությունը, մատնանշեց մշակութային կապերը խորացնելու անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությանը, ինչը կկանխի նման ոճրագործության կրկնությունը ապագայում: Կարևորվեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը |