18 փետրվարի 2011 - 12:32 AMT
ՄԱԿ. Հունվարի 25-ից փետրվարի 15-ը Եգիպտոսում 365 մարդ է զոհվել

ՄԱԿ-ի փորձագետների խումբը կոչ է արել Եգիպտոսի անցումային իշխանություններին անկախ հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի ցույցերի ընթացքում մարդու իրավունքների բոլոր խախտումների հետաքննությամբ: Հղում անելով առողջապահության նախարարությանը՝ ՄԱԿ-ի փորձագետները նշել են, որ բողոքների ընթացքում հունվարի 25-ից փետրվարի 15-ը Եգիպտոսում 365 մարդ է զոհվել, 5500-ը վիրավորվել է: Զոհվածների թվում 31 ոստիկան կա, 1000 ոստիկան վիրավորվել:

ՄԱԿ-ի փորձագետները դատապարտել են հարձակումները ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա, ինչպես նաև կամայական ձերբակալությունները ցույցերի ընթացքում: Այդ ընթացքում ձերբակալվել է շուրջ 119 հոգի: