18 փետրվարի 2011 - 14:28 AMT
UNISTREAM-ի շրջանառությունը Հայաստանում 2010-ին աճել է 8.5 տոկոսով

UNISTREAM միջազգային դրամական փոխանցումների շրջանառությունը Հայաստանում 2010-ին աճել է 8.5 տոկոսով և կազմել 597 մլն դոլար: Մեկ տարի առաջ փոխանցումների ծավալը հանրապետությունում կազմել է 550 մլն դոլար:

Այսօր UNISTREAM-ը Հայաստանում գործում է իր ռազմավարական գործընկեր «Յունիբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի միջոցով: Միաժամանակ, փոխանցումներն իրականացվում են դոլարով, եվրոյով, ռուբլիով և դրամով, հաղորդում է «Յունիստրիմ» ԲԲԸ-ի մամլո ծառայությունը:

UNISTREAM-ի մասնաբաժինը Հայաստանի դրամական փոխանցումների շուկայում գերազանցում է 50 տոկոսը: