Գերմանիայի հրեաները հայտարարում են. Հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն են

Գերմանիայի հրեաները հայտարարում են. Հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն են

PanARMENIAN.Net - Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհրդի գլխավոր քարտուղար Ստեֆան Կրամերը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարցազրույցում 1915թ. հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն է որակել: «Ինձ հայտնի փաստերի հիման վրա ես կարող եմ ասել, որ Հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն էին: Սակայն, առավել կարևոր է, որ այդ իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Թուրքիայի կառավարությունը: 1998թ. Եվրոպայի խորհուրդը հայերի դեմ ուղղված հանցագործությունները Ցեղասպանություն անվանեց: Եվրոպացի գիտնականների ճնշող մեծամասնությունը նույն կարծիքն ունի»,-ասել է Կրամերը: Ըստ նրա, թուրքական կառավարությունը, չցանկանալով ընդունել ողջ աշխարհի կողմից ճանաչված փաստերը, պետք է այնուամենայնիվ համապատասխան որոշում կայացնի:

«Անշուշտ, մենք չենք ասում, թե հարկավոր է Լինչի դատաստանի ենթարկել թուրքերին իրենց նախնիների հանցագործության համար, սակայն, հարկավոր է սկսել ոճրագործությունների ճանաչման գործընթացը: Այդ հանցագործությունների համար պատասխանատվություն է կրում մեզանից յուրաքանչյուրը…Ցավոք, այդ թեման անտեսվում է խոշոր տերությունների քաղաքական շահերի պատճառով, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է»,-ասել է Կրամերը, գրում է Nouvelles d'Arménie-ում լրագրող Ժան Էքյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---