Սոցիալական մեդիաների դերը Մերձավոր Արևելքի հեղափոխություններում չափազանցված է, կարծում են հայ փորձագետները

Սոցիալական մեդիաների դերը Մերձավոր Արևելքի հեղափոխություններում չափազանցված է, կարծում են հայ փորձագետները

PanARMENIAN.Net - Սոցիալական մեդիայի դերը Եգիպտոսում և Թունիսում տեղի ունեցած հեղափոխություններում չափազանցված է: Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք են հայտնել տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և քաղաքագետ Հրաչ Գալստյանը: Այսպես, Գալստյանի կարծիքով, Եգիպտոսում անկարգությունների ժամանակ Facebook ցանցում տարածված տեղեկատվությունը եղել է հիմնականում երեք աղբյուրներից` քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքից և երկու արտասահմանյան լրագրողներից: Ինչ վերաբերվում է Twitter միկրոբլոգին, ապա Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, այն ավելի շատ է օգտագործվել: Սակայն #Egipt հեշթեգի տակ հաղորդագրությունների շարքում, որոնք հայտնվել են 15 վայրկյանում մի քանի հազար հաղորդագրություն հաճախականությամբ, սկզբնաղբյուրներն այդքան շատ չեն եղել: Ինչպես նշել է Սամվել Մարտիրոսյանը, վերջնական արդյունքում, ավանդական ԶԼՄ-ներին` «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին, հաջողվել է կառավարել քաղաքացիական լրագրության գործիքը` Twitter-ը, որի օգտագործողները հղումներով հայտնվել են հեռուստաալիքի կայքում` ապահովելով նրան բարձր վարկանիշ:

«Facebook-ի հեղափոխություն» տերմինը միֆ է: Մահմեդական աշխարհում հեղափոխությունների համար ավելի հզոր գործիք կա: Դա ուրբաթ օրվա նամազն է, որի ժամանակ կարելի է կառավարել մարդկանց»,- ասել է Սամվել Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---