18 փետրվարի 2011 - 16:08 AMT
Մաքսիմ Վենգերովը մտադիր չէ բաժանվել ջութակից

Երաժշտությունը եզակի լեզու է, որը կարող է առանց խոսքերի ցանկացած զգացմունք արտահայտել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է աշխարհահռչակ ջութակահար ու դիրիժոր Մաքսիմ Վենգերովը: «Ջութակը հոգու շարունակությունն է, իսկ ջութակի աղեղը՝ ձեռքի շարունակությունը: Դրանում ես համոզվել եմ իմ սեփական փորձից ելնելով, շրջագայելով տարբեր երկրներում»,-նշել է նա: Երաժիշտը նշել է, որ առանց ջութակի ոչ մի տեղ չի մեկնում՝ հերքելով լուրերն այն մասին, թե մտադիր հրաժարվել ջութակ նվագելուց: «Ես չէր կարող ասել, թե դադարեցնում եմ ջութակահարի իմ գործունեությունը: Դա նույնն է, ինչ հրաժարվել մայրենիով խոսելուց»,-ասել է երաժիշտը: