18 փետրվարի 2011 - 19:14 AMT
Հայաստանի Կենտրոնական բանկը գործարկում է թարմացված կայքը

Հայաստանի Կենտրոնական բանկը գործարկում է թարմացված կայքը, որը կտարբերվի իր գունային գամմայով` մանուշակագույն ու մոխրագույն երանգներով և բարձր հասանելիությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նոր էլեկտրոնային աղբյուրի էջը զարդարված կլինի ազգային դրամական նշաններով: Թարմացված կայքը հասանելի կլինի Unicode կոդավորմամբ, ինչպես նաև զանազան բրաուզերներից, այդ թվում Firefox-ից օգտվողների համար:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, փետրվարի 18-ին` ժամը 18:00-ից մինչև ժամը 20:00-ը ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքը հասանելի չի լինելու` նոր կայքի տեղադրման կապակցությամբ: