18 փետրվարի 2011 - 19:18 AMT
ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Փետրվարի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 58,491,242 ԱՄՆ դոլար 364.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 72,820,466 ԱՄՆ դոլար 365.86 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12,650,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 365.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,250,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 365.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Փետրվարի 7–ից 13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 24 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: