Հայկական ընդդիմությունը ժողովրդին կոչ է անում «լուրջ իրադարձությունների» պատրաստվել

Հայկական ընդդիմությունը ժողովրդին կոչ է անում «լուրջ իրադարձությունների» պատրաստվել

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ելույթ ունենալով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ցույցի ժամանակ, կոչ արեց քաղաքականացնել Հայաստանում սոցիալական բողոքները: «Ժամանակ առ ժամանակ երկրում ծագող սոցիալական բողոքները կլցնեն ժողովրդի համբերության բաժակը և կստիպեն իշխանություններին հեռանալ»,- ասել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՀՀ առաջին նախագահի խոսքով, վերջին տարիներին Հայաստանում սոցիալական բողոքներ են անցկացվել, սակայն դրանք ձախողման էին դատապարտված այն պատճառով, որ այդ բողոքները քաղաքականացված չէին: Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքվածներին հիշեցրել է Եգիպտոսի, Թունիսի իրադարձությունների մասին, որտեղ ժողովրդի համընդհանուր դժգոհությունը հանգեցրեց իշխանափոխության: ՀԱԿ առաջնորդի կարծիքով, եթե ստեղծված իրադրության մեջ Հայաստանի իշխանությունները համապատասխան եզրակացություններ չանեն, ապա եգիպտական և թունիսյան սցենարը կարող է կրկնվել Հայաստանում: Առաջին նախագահը գտնում է, որ Հայաստանում իրադրությունը կարելի է փրկել միայն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման ճանապարհով:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն իր հերթին հայտնել է, որ կոնգրեսը մի շարք միջոցառումներ է ձեռնարկում, որոնք պետք է հանգեցնեն արտահերթ ընտրությունների: Զուրաբյանը հաղորդել է, որ ՀԱԿ հաջորդ ցույցը ծրագրվում է անցկացնել մարտի 1-ին: «Խնդրում եմ տարածել այս տեղեկությունը, որպեսզի բնակչությունը պատրաստ լինի շատ լուրջ իրադարձությունների»,- ասել է ՀԱԿ համակարգողը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---