Ադրբեջանում բարձր է ահաբեկչական գործողությունների հավանականությունը, Բաքվում հայտարարել է Բրայզան

Ադրբեջանում բարձր է ահաբեկչական գործողությունների հավանականությունը, Բաքվում հայտարարել է Բրայզան

PanARMENIAN.Net - Ադրբեջանում բարձր է ահաբեկչական գործողությունների հավանականությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով ԱՄՆ քաղաքացիներին ուղղված Ադրբեջանում ահաբեկչական սպառնալիքի մասին Պետդեպարտամենտի կրկնակի նախազգուշացման վերաբերյալ հարցին՝ Բրայզան հայտարարել է, որ անհիմն չի համարում համապատասխան տեղեկությունները: «Եթե զգուշացումները կրկնվել են երկու անգամ, նշանակում է հարցը լուրջ է դրված»,-ասել է դիվանագետը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---