19 փետրվարի 2011 - 13:25 AMT
Անդրե Աղասին դարձել է Garden of Dreams Hero Award մրցանակի դափնեկիր

Grand Slam մրցաշարերի ութակի չեմպիոն Անդրե Աղասին դարձել է Garden of Dreams Hero Award մրցանակի դափնեկիր: Այդ պարգևը, որը հիմնվել է 2009թ., հանձնվում է ծանր իրավիճակում հայտնված երեխաներին աջակցելու համար:

Մրցանակը կհանձնվի ամերիկահայ թենիսիստին երեխաների հետ բազմամյա աշխատանքի համար: Դեռևս 1994թ. Անդրեն կրթության աջակցության հիմնադրամ բացեց՝ Andre Agassi Foundation for Education: Հաջորդ 15 տարիներին նա մի քանի հաստատություններ հիմնեց երեխաների համար, այդ թվում նաև դպրոց Լաս Վեգասի շրջաններից մեկում:

Պարգևը թենիսիստին կհանձնվի փետրվարի 28-ին Մայամիում՝ BNP Paribas Open-2011 «Մասթերսի» մեկնարկից առաջ, հաղորդում է gotennis.ru-ն: