Հայ երիտասարդությունը վատ է իրազեկված Եվրամիության կառույցների ու գործունեության մասին

Հայ երիտասարդությունը վատ է իրազեկված Եվրամիության կառույցների ու գործունեության մասին

PanARMENIAN.Net - Հայ երիտասարդությունը վատ է իրազեկված Եվրամիության կառույցների ու գործունեության մասին: Ըստ ուսանողների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքների, 80 տոկոսը պատկերացում չունի ԵՄ գործունեության, կառուցվածքի և Հայաստանի հետ նրա համագործակցության մասին: Հարցումը կազմակերպել էր AEGEE-Երևան հասարակական կազմակերպությունը:

«Չնայած նրան, որ հարցվածների շուրջ 70 տոկոսը նշել է, որ Հայաստանը եվրոպական երկիր է, սակայն, նրանք նաև խոստացել են, որ իրազեկված չեն Եվրամիության մասին»,-Երևանում լրագրողներին է ասել AEGEE-Երևան կազմակերպության արտաքին կապերի համար պատասխանատու Արմենակ Մինասյանը:

Հայ երիտասարդության շրջանում ԵՄ գործունեության մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով AEGEE-Երևան ՀԿ-ն փետրվարի 19-ը հայտարարել է Եվրոպայի մասին իրազեկվածության օր՝ Երևանում սեմինար կազմկերպելով այդ թեմայի շուրջ: Սեմինարի շրջանակներում մասնակիիցները կծանթանան Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի, Եվրոպայի Խորհրդի ստեղծման ու զարգացման պատմությանը:

Տեղի կունենա նաև «Բարև Եվրոպա» գրքի շնորհանդեսը Եվրասիա հիմնադրամի կողմից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---