Գագիկ Մելիքյան. Եթե կիսում ես իշխանությունը, պետք է կիսես նաև պատասխանատվությունը

Գագիկ Մելիքյան. Եթե կիսում ես իշխանությունը, պետք է կիսես նաև պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - «Եթե կիսում ենք իշխանության իրավունքը, նշանակում է, պետք է կիսենք նաև պատասխանատվությունը»,-լրագրողներին է հայտարարել Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ մեկնաբանելով նոր կոալիցիոն հայտարարության ստորագրումը: Նա նշել է նաև, որ ժամանակին ՀՀԿ-ն, որը մեծամասնություն ուներ խորհրդարանում, կարող էր ինքնուրույն ձևավորել կառավարությունը, սակայն գիտակցաբար գնաց կոալիցիայի ստեղծմանը:

Ըստ Մելիքյանի, կոալիցիոն հայտարարություն ստորագրելու անհրաժեշտությունը պայմանավորված էր Հայաստանի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներով, ինչի մասին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: Նա նաև նշեց, որ «Օրինաց երկիրը» հենց սկզբից սատարում էր նոր հայտարարության գաղափարին, սակայն «Բարգավաճ Հայաստանը» հապաղում էր: Սակայն, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շրջահայացության շնորհիվ, կուսակցությունն այնուամենայնիվ ստորագրեց հայտարարությունը: Մելիքյանը նշեց նաև, որ ստորագրումը բխում էր կոալիցիոն կուսակցությունների շահերից, քանի որ դա կայունություն է ապահովում երկրում, ինչը թույլ կտա կուսակցություններին իրականացնել իրենց քաղաքական ծրագրերը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---