Հորդառատ անձրևը խանգարել է Copa Claro-2011 քառորդ եզրափակիչներին

PanARMENIAN.Net - Եղանակը միջամտեց Բուենոս Այրեսում այս օրերին ընթացող Copa Claro-2011 առաջնության կազմակերպիչների ծրագրերին:

Ուժեղ ու երկարատև անձրևի պատճառով չկայացան քառորդ եզրափակիչ հանդիպումները` Դավիթ Նալբանդյան (Արգենտինա) – Թոմմի Ռոբրեդո (Իսպանիա), Նիկոլաս Ալմագրո (Իսպանիա) – Խոսե Ակասուսո (Արգենտինա), Խուան Մոնակո (Արգենտինա) – Ստանիսլավ Վավրինկա (Շվեյցարիա), հաղորդում է gotennis.ru-ն:

1/4 եզրափակչի ևս մեկ հանդիպում չավարտվեց. Խուան Իգնասիո Չելա (Արգենտինա) – Ալբերտ Մոնտանյես (Իսպանիա) հանդիպումը երրորդ` որոշիչ սեթում (6:4, 3:6, 3:3) ընդհատվեց սկսված անձրևի պատճառով:

Բոլոր քառորդ եզրափակիչ հանդիպումները կկայանան փետրվարի 19-ին, իսկ երեկոյան, եթե եղանակը թույլ տա, կկայանան կիսաեզրափակիչները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---