19 փետրվարի 2011 - 15:34 AMT
Բակո Սահակյանը Շուշիում մասնակցել է ՀԱԵ Արցախի թեմի թեմական խորհրդի նիստին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին Շուշի քաղաքում մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի նիստին:

2010 թվականին կատարված աշխատանքների եւ 2011 թվականի անելիքների մասին տեղեկություններ է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Երկրի ղեկավարը եկեղեցի–հասարակություն փոխհարաբերությունների շարունակական ամրապնդումը համարել է հասարակության ներդաշնակ զարգացման կարեւոր հիմքերից մեկը:

Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ բանակ-եկեղեցի կապերի խորացման հետ կապված հարցերին:

Նիստին մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: