Աղբյուր. Ռուսաստանը չի պատրաստվում մասնակցել հայ-թուրքական հարաբերություների կարգավորմանը

Աղբյուր. Ռուսաստանը չի պատրաստվում մասնակցել հայ-թուրքական հարաբերություների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի պատրաստվում մասնակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են ռուսական դիվանագիտական աղբյուրները, Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման համար արդեն գոյություն ունեն Արձանագրություններ, որոնց ստորագրման արարողության ժամանակ ներկա է եղել նաև Ռուսաստանի ներկայացուցիչը:

Ինչպես նշել են աղբյուրները, պաշտոնական Մոսկվան բազմիցս ՌԴ նախագահի, վարչապետի և ԱԳՆ ղեկավարի մակարդակում հայտարարել է, որ պաշտպանում է հայ-թուրքական Արձանագրությունները և համարում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միակ ուղին այդ փաստաթղթերի վավերացումն է երկրու երկրների խորհրդարանների կողմից:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել, որի համաձայն, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների տեղակալներ Գրիգորի Կարասինը և Ֆերիդուն Սինիրօղլուն Մոսկվայում քննարկել են հայ և թուրք դիվանագետների միջև հանդիպումներ անցկացնելու հնարավորությունը: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, այդ նպատակով Կարասինը վերջերս ժամանել է Երևան, որտեղ այդ հարցը քննարկել է հայկական կողմի հետ: Իբր այդ նպատակով Երևան է ժամանելու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---