Լյուդմիլա Սարգսյան. Հայաստանի իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների

Լյուդմիլա Սարգսյան. Հայաստանի իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների

PanARMENIAN.Net - Կոալիցիոն հայտարարության ստորագրումով Հայաստանի իշխանությունները ցույց տվեցին, որ նրանք տեսնում են արտահերթ ընտրությունների հավանականությունը, և ցանկանում են պատրաստվել դրանց: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Հնչակյան» սոցիալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը: «Իշխանությունները ցանկանում են հերթական անգամ կեղծել ընտրությունները»,- ասել է նա և հավելել, որ հայտարարության ստորագրումը վկայում է այն մասին, որ իշխանությունները համոզված չեն ապագա ընտրությունների ելքի մեջ:

Իր հերթին, ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշել է, որ կոալիցիոն հայտարարության ստորագրումը շահավետ էր ոչ միայն իշխանությունների, այլ նաև ընդդիմության համար, քանի որ կառավարամետ կուսակցությունները որոշել են իրենց հարաբերությունները: Նա նաև չի համաձայնվել այն պնդման հետ, որ հայտարարությունը ՀՀԿ հաղթանակն է և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պարտությունը: Նա նշել է, որ հայտարարությունը իրավաբանական ուժ չունի և ցանկացած պահի կուսացկության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստանը» կարող են փոխել իրենց քաղաքականությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---