21 փետրվարի 2011 - 15:45 AMT
Մաքսիմ Վենգերովը Երևանում ոչ միայն անցկացրեց վարպետության դաս, այլ նաև պատանի երաժիշտների համար կատարեց տանգո

Երևանի պետական կոնսերվատորիայում ջութակահար և դիրիժոր, Grammy մրցանակի sդափնեկիր Մաքսիմ Վենգերովը վարպետության դաս է անցկացրել UNICEF-ի մանկական նվագախմբի հետ: Պատանի երաժիշտներն անվանի դիրիժորի ղեկավարությամբ կատարել են Աստոր Պիացոլայի տանգոն:

Սակայն Վենգերովը ոչ միայն վարպետության դաս է անցկացրել, այլ նաև պատանի երաժիշտների համար կատարել է տանգո: «Ես միշտ երազել եմ, որպեսզի UNICEF-ն ունենա մանկական նվագախումբ, և շատ ուրախ եմ, որ այն գործում է նաև Հայաստանում»,- ասել է Վենգերովը: Վերջում նա գովել է մանկական նվագախմբի կատարումը, ասելով, որ նրանք բավական պրոֆեսիոնալ են նվագել: