Դավիթ Կարապետյան. Հնարավոր է` կորուստների մասին բազմաթիվ հրապարակումներով Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել հետագա սադրանքների համար

Դավիթ Կարապետյան. Հնարավոր է` կորուստների մասին բազմաթիվ հրապարակումներով Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել հետագա սադրանքների համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցներում ադրբեջանական բանակի բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները կարող են հետևանք լինել ինչպես իրենց բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների ու ինքնախեղումների, այնպես էլ այդ կորուստների մի մասը կարող է հետևանք լինել ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն գործողությունների: Այդ մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունները, որոնց համաձայն, հայկական զինված ուժերը փետրվարի 20-ին խախտել են հրադադարի ռեժիմը` ադրբեջանական կողմին պատճառելով կորուստներ: «Հաշվի առնելով այն, որ ադրբեջանական կողմը սադրանքը դարձրել է առօրյա գործելակերպ` հնարավոր է նաև, որ կորուստների մասին բազմաթիվ հրապարակումներով Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել հետագա սադրանքների համար: Մինչդեռ հայկական զինված ուժերը շարունակում են հարգել հրադադարի ռեժիմը»,- ընդգծել է նա:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի զինված ուժերը փետրվարի 20-ին բազմաթիվ անգամներ խախտել են հրադադարի ռեժիմը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---