21 փետրվարի 2011 - 18:10 AMT
Դիրիժոր Միհրան Աղաջանյանն անցել է Չայկովսկու անվ. միջազգային մրցույթի նախընտրական փուլը

Ռոստովյան ֆիլհարմոնիայում երիտասարդ դիրիժոր Միհրան Աղաջանյանի ղեկավարությամբ կայացավ ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը: Ինչպես հաղորդում է Miasin.ru-ն, վերջերս Աղաջանյանն անցել է Չայկովսկու անվ. միջազգային մրցույթի նախընտրական փուլը: Իտալիայում կայացած մրցույթում նա դափնեկիր դարձավ` ստեղծագործություններ կատարելով Տոսկանինիի նվագախմբի հետ:

Ռոստովյան ֆիլհարմոնիայի մեծ բեմում Միհրանը որպես դիրիժոր հանդես եկավ շատ բարդ ծրագրով` Պռոկոֆյև, Բեզե-Շչեդրին, Խաչատրյան: