21 փետրվարի 2011 - 20:48 AMT
ԿԱՐԾԻՔ
Ի՞նչ բանակի հույսին է մնացել Ալիևը` խոսելով ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման մասին

Ադրբեջանի բանակում տեղ գտած վերջին միջադեպերը` 7 զինվորների մահը սեփական զինակցի ձեռքով և նռնակի հետ անզգույշ վարվելակերպը, որի արդյունքում 5 զինվոր վնասվածքներ է ստացել, խոսում են այն մասին, որ ադրբեջանական ղեկավարությունը հարևանների հետ խնդիրներ որոնելու փոխարեն ավելի լավ է զբաղվի սեփական բանակի խնդիրների լուծմամբ: Սեփական զինվորների մահվան մեղքը բարդելով Հայաստանի և Արցախի վրա` Ադրբեջանի ղեկավարությանը չի հաջողվի խուսափել դաժան իրականությունից. իրավիճակն ադրբեջանական բանակում, մեղմ ասած, անհանգիստ է: Ադրբեջանցի զինվորները ոչ միայն անհավասարակշռված են, այլև չեն տիրապետում զենքին, որը հսկայական քանակով գնվում է Ադրբեջանի կողմից: Եվ չնայած այս տագնապալից ազդանշաններին, Իլհամ Ալիևը շարունակում է խոսել ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման մասին: Նա դեռևս հույսեր է կապում իր բանակի հե՞տ: Այդ դեպքում նա ավելի լավ է ականջ դնի միջազգային փորձագետներին, որոնց գնահատականները միանշանակ վկայում են. ադրբեջանական բանակն այդպես էլ բանակ չի դարձել:

Ըստ երևույթին, ադրբեջանական ղեկավարությունը, այդուհանդերձ, գիտակցում է իր զինված ուժերի թուլությունը` հսկայական միջոցներ ծախսելով զենքի գնման և արտադրության վրա: Թուրքիայի հետ համատեղ Ադրբեջանը մտադիր է ռեակտիվ հրթիռներ արտադրել, Պակիստանի հետ համատեղ` ավիառումբեր, Ուկրաինայից տանկեր է գնում, բայց… Առանց մարզված բանակի այդ

Վաղ, թե ուշ Բաքուն ստիպված կլինի ճանաչել, որ Ադրբեջանում իսկական բանակ չի կարող լինել, և վերջ դնել իր անիմաստ ռազմատենչ ճարտասանությանը: