22 փետրվարի 2011 - 12:18 AMT
Դավիթ Նալբանդյանը կմասնակցի Դևիսի գավաթին Արգենտինայի հավաքականի կազմում

Արգենտինայի թենիսի հավաքականի ավագ Մոդեստո Վասկեսը հայտնել է թենիսիստների անունները, որոնք պատրաստվում են Դևիսի գավաթի խաղին: Արգենտինայի հավաքականը խաղալու է Ռումինիայի հավաքականի դեմ մարտի 4-6-ը Բուենոս Այրեսում, հաղորդում է Associated Press-ը:

Հայաստանի հավաքականի կազմում են Դավիթ Նալբանդյանը, Խուան Մոնակոն, Խուան Իգնասիո Չելան և Էդուարդո Շվանկը:

Թիմի հետ մարզումների պատճառով Նալբանդյանը բաց է թողել Ակապուլկոյի «Mexican Open» մրցաշարը: