Հայ պատմագիր Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանցը» թարգմանվել է անգլերեն22 փետրվարի 2011 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Մասաչուսեթս նահանգի Բելմոնթ համալսարանում տեղի է ունեցել պրոֆեսոր Ջորջ Բուրնուտյանի «Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց». վկայություններ 17-րդ դարի Հայաստանի մասին» դասախոսությունը: Դա պատմական մեծ աշխատության առաջին թարգմանությունն է անգլերեն լեզվով, որը հրատարակվել է Mazda Publishers-ում: Առաքել Դավրիժեցի (մոտ 1590, Թավրիզ – 1670, Վաղարշապատ), պատմագիր, եկեղեցական գործիչ: 1651–62թթ. ընթացքում Փիլիպոս Ա կաթողիկոսի հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն» («Գիրք պատմութեանց», «Պատմագիրք») աշխատությունը, որտեղ մանրամասն նկարագրել է իր ապրած ժամանակների եղելությունները, անդրադարձել Հայաստանի տնտեսական ու քաղաքական կացությանը, պարսկա-օսմանյան պատերազմների պատմությանը, ջալալիների շարժմանը: «Պատմութիւնը» արժեքավոր աղբյուր է հայկական գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար, եզակի են Լվովի հայերի ներքին կյանքի, ինքնավարության, դատավարության, կենցաղի, Նոր Ջուղայի հիմնադրման ու ծաղկման, արհեստների, առևտրի զարգացման վերաբերյալ տեղեկությունները: «Պատմութիւնը» առաջին անգամ լույս է տեսել դեռևս հեղինակի կենդանության օրոք՝ 1669-ին, Ամստերդամում, Ոսկան Երևանցու աշխատասիրությամբ: 1990թ. լույս է տեսել երկի քննական հրատարակությունը: Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1874), ռուսերեն (1973), լեհերեն (1981), հատվածաբար՝ վրացերեն (1974): Պրոֆեսոր Բուրնուտյանը հայոց պատմության մի շարք գրքերի հեղինակ է և թարգմանիչ, դասավանդում է պատմություն Կոլումբիական համալսարանում, Տաֆտայի, Քոնեքթիքութի և Կալիֆորնիայի համալսրաններում, գրում է wickedlocal.com-ը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |