ԵՄ-ն կարծում է, որ միայն երկխոսությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների կարգավորմանը

ԵՄ-ն կարծում է, որ միայն երկխոսությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հնարավոր է համարում երկխոսության ճանապարհով ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը, հայտարարել է նա Թբիլիսիում վրացական ԶԼՄ-ների համար հրաժեշտի ճեպազրույցում: Փետրվարի 28-ին լրանում է Սեմնեբիի լիազորությունների ժամկետը` որպես Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ:

«Միայն երկխոսության միջոցով կարելի է տարածաշրջանում հասնել երկարաժամկետ կայունության»,- ասել է Սեմնեբին և հավելել, որ այդ առումով ԵՄ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել Թբիլիսիին:

«Վրացիները և աբխազները, վրացիները և օսերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և այդ կերպ լուծեն բոլոր խնդիրները, կարգավորման այլ ուղի չկա»,- նշել է նա:

Սեմնեբին կարծում է, որ երկու կողմերը պետք է փոխզիջման գնան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: «ԵՄ-ն պատրաստ է իր ավանդն ունենալ այդ գործընթացի մեջ և բոլոր միջոցներով կփորձի մերձեցնել կողմերի դիրքորոշումները»,- ասել է նա, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---